Σάββατο 2 Ιουλίου 2011

***** (ԻՆՉՊԷՍ ՊՈԵՏՆ ԻՐ ԵՐԳԵՐԸ)




Ինչպէս պոետն իր երգերը,
Ես սիրում եմ քո աչքերը,
Եւ ինչքան էլ ինձ չար ժպտան՝
Չեմ նկատում ես չար մի բան,
Ծուռ մի թարթի, շիթ մի չարի
Անծայր ծովում քո աչերի:
Ինչպէս պոետն իր երգերում՝
Կ'ուզեմ հալուել քո աչքերում,
Որ կախարդեմ աշխարհը չար,
Որ մեղմանայ աշխարկհն արար,
Ինչպէս դու ես ինձ կախարդում,
Երբ աչքերդ ես վրաս թարթում.
Ա՜խ, պաշտում եմ քո աչքերը,
Ինչպէս պոետն իր երգերը,-
Թէկուզ ինձ էլ խեղդէ անփոյթ
Քո աչքերի ծովը կապոյտ...


Յովհաննէս Շիրազ

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου