Τρίτη 12 Ιουλίου 2011

***** (ԴՈՒ ԻՄ ՍՐՏՈՒՄՆ ԵՍ)




Դու իմ սրտումն ես, դու իմ շնչումն ես,
Իմ տխրութի՜ւնն ես, դու իմ խնդումն ես,
Դու երգիս մէջ ես, դու վէրքիս մէջ ես,
Ո՛ւմ էլ որ նայեմ՝ դու աչքիս մէ՜ջ ես.
Ո՛ւմ տունն էլ գնամ՝ դու այնտեղ հի՛ւր ես,
Դու օ՛դ ես, լո՛յս ես, դու ամէնո՜ւր ես,
Ո՞ւր փախչեմ, ինչպէ՞ս փախչեմ քեզանից...


Սիլվա Կապուտիկեան
1945

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου