Πέμπτη 14 Ιουλίου 2011

ՊԶՏԻԿ, ԱՂՈՒՈՐ ԱՂՋԿԱՆ

Պըզտիկ աղջիկ, աղուոր աղջիկ,
Ինձմէ հեռու.
Կը վայլեն քու վարդ ու յասմիկ
Լոկ աստղերու...

Ի զո՛ւր ճակատդ ինձ կ'երկարես
Որ համբուրեմ.
Թախիծն առա՛ւ լոյսն աչքերէս,
Ու ես կո՜յր եմ...

Ու ես քեզի, տես կը բերեմ
Հոգի մը ծեր...
Աստղերուն տար- ես կը ներեմ-
Համբոյրդ ու սէր...

Պըզտիկ աղջիկ, անո՛ւշ աղջիկ,
Ինձմէ հեռու.
Կը վայլեն քու վարդ ու յասմիկ
Աստուածներու...


Մատթէոս Զարիֆեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου