Τρίτη 19 Ιουλίου 2011

***** (ԱՆԱՆՑ ԿԱՐՕՏՆ Է ԻՄ ՍԻՐՏԸ ՏԱՆՋՈՒՄ)




Անանց կարօտն է իմ սիրտը տանջում,
-Արդեօք ո՞ւր ես դու, արդեօք ո՞ւր ես դու.
Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում,
-Բայց դու անհաս ես, յաւիտեան հեռու...

Ելնում ես դարձեալ անվերջ ճանապարհ,
-Կը ժպտա՞ս արդեօք, լուսեղէն երազ.
Կը ցրե՞ս սրտիս թախիծը խաւար,
Կը նետե՞ս անուշ ցոլքերդ վրաս...

Թափառում եմ ու կարօտով կանչում,
-Արդեօք կը գտնե՞մ աշխարհում անհուն. -
Բոլոր խօսքերում քո ձայնն է հնչում,
-Բայց անյայտ ես դու, դու չունես անուն...


Վահան ՏԷրեան
1908

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου