Δευτέρα 11 Ιουλίου 2011

***** (ՔՈ ՄԱԶԵՐԻ ՑՆՈՐԱԿԱՆ ՓԱՅԼԸ ՊԱՅԾԱՌ)




Քո մազերի ցնորական փայլը պայծառ,
Ժայռից իջնող ջրվէժի պէս առատահոս,
Քո աչքերի խորութիւնը հրդեհավառ,
Ուր վառւուած են մութ ցանկութեան ջահեր անխօս.
Քո ժպիտը թունոտ ծաղկանց բոյրի նըման,
Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում,
Քո խենթ մարմնի սարսուռները երջանկութեան
Ախտաբորբոք արեւներ են բոցավառում...
Թոյլ տուր սուզւեմ քո աչքերի անդունդը մութ,
Թոյլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ,
Բորբոքիր ինձ քո յոյզերով քաղցր ու անգութ,
Մարիր իմ մէջ, մարիր իմ մէջ ցնորք ու յուշ...


Վահան Տէրեան
1905-1906

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου