Δευτέρα 11 Ιουλίου 2011

ՍԻՐԱՀԱՐՆԵՐԸ





Սիրոյ հասակն է երջանկութիւնը,
Նրանից յետոյ վայ մեր սրտերին,
Ջահելութիւնն է մեր սիրոյ սիւնը,-
Երանի ջահել սիրահարներին:

Սիրահարները տխուր են լինում,
Բայց սիրոյ վիշտն էլ խինդ է աչերին,
Չէ, եօթը տարի անքուն են մնում,-
Բայց էլի երնէկ սիրահարներին...

Երջանիկ սէրն էլ խանդ ու կասկածով՝
Դժբախտ է բախտի ճանապարհներին,
Վայելքի թասն էլ միշտ լիքն է լացով,-
Բայց էլի երնէկ սիրահարներին:

Աշխարհիկ կեանքն էլ այս չնաշխարհիկ՝
Թէ առանց սէր է՝ կեանք չէ ոչ մէկին,
Վարդերը փուշ են ու վարդ չեն մարդիկ,-
Բայց էլի երնէկ սիրահարներին:

Մնացած կեանքս էլ կու տայի նրանց,
Միայն թէ ետ գար գարունն իմ անգին,
Թէկուզ ետ բերեր ցաւերս էլ անդարձ,-
Հազար երանի սիրահարներին...


Յովհաննէս Շիրազ

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου