Օտա՜ր, ամայի՜ ճամբէքի վրայ
Իմ քարաւանս մեղմ կը ղօղանջէ.
Կանգնի՛ր, քարաւանս, ինծի կը թուայ,
Թէ հայրենիքէս ինձ մարդ կը կանչէ:
Բայց լո՜ւռ է շուրջս ու շշուկ չկայ
Արեւա՛ռ, անդո՛րր այս անապատում,
Ա՜խ, հայրենիքս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սէրս ուրիշի գրկում:
Կնոջ համբոյրին է՛լ չեմ հաւատայ,
Շուտ կը մոռանայ նա վառ արցունքներ.
Շարժուի՛ր, քարաւանս, ինձ ո՜վ ձայն կը տայ,
Գիտցի՛ր, լուսնի տակ չկայ ուխտ եւ սէր:
Գնա՛, քարաւանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար ամայի ճամբէքի վրայ.
Ուրտեղ կը յոգնիս՝ գլուխս դիր վար-
Ժէռ-քարերի մէջ, փշերի վրայ...
Աւետիք Իսահակեան
1903
Δεν υπάρχουν σχόλια:
Δημοσίευση σχολίου