Πέμπτη 14 Ιουλίου 2011

ՄԻԱՅՆ ՔԵԶ




Կէս գիշերի երկընքէն՝
Լըռութիւնով մը անբաւ՝
Աստղե՛րն անգամ քե՜զ կ'երգեն...

Ու մենաւոր թուփերէն՝
Լըռութիւնով մը անբաւ՝
Վարդերը քե՜զ կը բուրեն...

Ու մինչ կ'երթամ հովին դէմ՝
Լըռութիւնով մը անբաւ՝
Ես միայն քե՜զ կ'աղօթեմ...


Մատթէոս Զարիֆեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου