Τετάρτη 23 Μαρτίου 2011

*****



Հաւատում եմ- մեռնելու չէ սուրբ գաղափար,
Եւ անմահ է, որ մեռնում է նորա համար.
Հաւատում եմ- չկայ ոչինչ յաւերժական,
Բայց սուրբ գործի ուժը դիւթիչ՝ չունի վախճան:

Մի վհատիր, յառաջ գընա, անբախտ եղբայր.
Թող խորտակուի բաց ովկիանում նաւդ հողմավար,
Թող զայրանայ գլխիդ մրրիկ ահեղաշունչ
Եւ մոլեգին կլանէ յորձանք դիդ անմռունչ...

Բայց հաւատա, դու չես յաղթած, ոչ ուժն յաղթող-
Եւ նոր քաջեր կ'ելնեն անշուշտ քեզ յաջորդող,
Եւ կը գրաւեն նոքա այն ափը ցանկալի,
Եւ նոր այնտեղ փայլը փառքիդ կը բորբոքուի:

Թող աւերուի հայրենի տունն հիմնայատակ,
Բայց քանի հուրն առկայծում է դեռ մոխրի տակ,
Նորա կորուստն, ո՜հ, մի ողբալ դու սգաւոր-
Իբրեւ Փիւնիկ նա կը յառնէ անշուշտ մի օր...


Յովհաննէս  Յովհաննիսեան
1896

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου