Παρασκευή 18 Μαρτίου 2011

ԸՍՈՒԱԾՔՆԵՐ


Դաստիարակելու համար ոչ թէ երկար ժամանակ է հարկաւոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում:

Ղազարոս  Աղայեան


Ինչքան թռչում ես դէպի ապագան, այնքան ընդլայնւում է հորիզոնը դէպի անցեալը, եւ խորանում է կեանքը:

Դերենիկ  Դեմիրճեան


Մեծութիւնը օրէնքներ ու կանոններ չի ճանաչում, իրեն ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է:

Յովհաննէս  Թումանեան


Աշխարհում իմաստութիւնն աւելի լաւ է, քան անցաւոր հարստութիւնը:

                                                                                                                                       Ֆրիկ


Մարդու համար ծննդից ու մահից աւելի կարեւոր ոչինչ չկայ: Ծնուելիս նա ոչինչ չէր գիտեր, մեռնելիս նա ամէն ինչ գիտի:

Շիրվանզադէ


Երջանկութիւնը երջանկութիւն չփնտռելու մէջ է: Դրա համար էլ մանուկները միշտ երջանիկ են:

Գրիգոր  Զոհրապ

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου