Παρασκευή 11 Μαρτίου 2011

ՊԱՆԴՈՒԽՏ ՀԱՅ ՄԱՅՐԵՐԻՆ

Պանդո՛ւխտ մայրեր, ձե՛զ եմ դիմում այս պահին,
Երբ իմ հոգին մի սուրբ տագնապ է կիզում,
Որպէս մանկան՝ ձեր խօսքերով նրբագին
Փայփայեցէ՛ք, պահպանեցէ՛ք մեր լեզուն:

                                        Ձեր կաթի հետ, ձեր սիրոյ հետ մայրական՝
                                        Մանկան տուէ՛ք հայոց լեզուն լուսառատ,
Ի՛նչ փորձանքներ, ի՛նչ վշտեր էլ ձեր դէմ գան,
Դուք մեր լեզուն պահեցէ՛ք միշտ անարատ:

Անհուն ու հին դարերից է գալիս է նա,
Հիմնաքարն է նա մեր տոհմիկ գոյութեան,
Նրանով ենք մենք յարատեւ ու անմահ,
Առանց նրան ո՛չ Հայ կայ, ո՛չ Հայաստան:

Հայո՛ց մայրեր, ձեզ եմ դիմում սրտագին,
Պահպանեցէ՛ք դուք մեր լեզուն հայկական,
Նա մեր շո՛ւնչն է, մեր արե՛ւն է, մեր հոգի՛ն,
                                        Նրա մէջ են մեր այսօրն ու ապագան:

Սարմէն
(Արմենակ  Սարգսեան) 

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου