Παρασκευή 4 Μαρτίου 2011

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Մայրենի՛ լեզու, մայրենի՛ բարբառ,
Ախորժ, ընտանի իմ հոգու համար.
Առաջին դու խօսք, ականջիս հասած,
Դու սիրոյ քաղցրիկ առաջին յօդուած,
Մանկական լեզուիս թոթովանք տըկար,
Հընչում ես իմ մէջ դու միշտ, անդադար:

Ո՜հ, ինչպէս պըղտոր էր սրտիս օրը.
Երբ պանդուխտ էի օտարի տանը,
Եթէ հարկ էր ինձ այլազգի լեզուով
Իմ միտքը յայտնել օտար բառերով,
Որ երբեք սիրել կարելի չէ ինձ,
Որ ձայն ողջունի բնաւ իսկ չեն ինձ:

Գեղեցիկ լեզու, հրաշալի լեզու,
Այդ ինչպէս քաղցր հնչում ես ինձ դու...
Կամիմ աւելի քաջ ծանօթանալ
Քո ճոխ գանձերին, հոգով հայանալ.
Ասես թէ ահա կանչում էին ինձ
Պապեր ու հայրեր խոր գերեզմանից:

Հնչի՛ր դու, հնչի՛ր այժմ եւ յաւիտեան
Մայրենի լեզու, բարբառ սիրական,
Արի, բարձրացիր հնութեան փոշուց,
Դու իմ հայ լեզու, մոռացած վաղուց:
Զգեցիր նոր կեանք սուրբ գրուածներով,
Որ ամենայն սիրտ վառուի քո սիրո՜վ:

                                                                                      Ստեփանոս  Նազարեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου