Τρίτη 29 Μαρτίου 2011

ԾԻԾԵՌՆԱԿ


Ծիծեռնա՛կ, ծիծեռնա՛կ,
Դու՝ գարնան սիրո՛ւն թռչնակ.
Դէպի ո՞ւր, ինձ ասա,
Թռչում ես այդպէս արագ:

Ա՜խ, թռի՛ր, ծիծեռնակ,
Ծնած տեղս՝ Աշտարակ.
Անդ շինիր քո բունը
Հայրենի կըտուրի տակ:

Անդ հեռու ալեւոր
Հայր ունիմ սգաւոր,
Որ միակ իր որդուն
Սպասում է օրէ օր:

Երբ տեսնես դու նրան,
Ինձնից շատ բարեւ արա.
Ասա, թող նստի լայ
Իւր անբախտ որդու համար:

Դու պատմէ, թէ ինչպէս
Աստ անտէր ու խեղճ եմ ես,
Միշտ լալով, ողբալով՝
Կեանքս մաշուել, եղել է կէս:

Ինձ համար ցերեկը
Մութ է շրջում արեգը,
Գիշերը թաց աչքիս
Քունը մօտ չի գալիս:

Ասի՛ր, որ չի բացուած՝
Թառամեցայ միայնացած,
Ես ծաղիկ գեղեցիկ,
Հայրենի հողից զրկուած:

Դե՛հ, սիրո՛ւն ծիծեռնակ,
Հեռացի՛ր, թռի՛ր արագ
Դէպ Հայոց երկիրը՝
Ծնած տեղս՝ Աշտարակ:


Գէորգ  Դոդոխեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου