Τρίτη 15 Μαρτίου 2011

(ՀԱՅԱՍՏԱՆԻՆ)



Հազար ու մի վէրք ես տեսել- էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել- էլի՛ կը տեսնես:

Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի
Չհաւաքած բե՛րք ես տեսել- էլի՛ կը տեսնես:

Գլուխըդ չոր քամուն տըւած պանդուխտի նման
Հազա՜ր տարուայ հերք ես տեսել- էլի՛ կը տեսնես:

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Յովհնաթան-
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել- էլի՛ կը տեսնես:

Քո Չարենցին լեզու տըւող երկի՛ր Հայաստան,
Հազար ու մի ե՛րգ ես տեսել- էլի՛ կը տեսնես:


Եղիշէ  Չարենց

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου