Τετάρτη 13 Απριλίου 2011

ԽԱՉՔԱՐ






Տատասկների, քարերի մէջ,
Քամիների, արեւի մէջ,
Ձիւների մէջ, շոգ ու տօթի,
Այսպէս մենակ, այսպէս ոտի,
Այսպէս խոնարհ, այսպէս ըմբոստ,
Այսպէս փխրուն, այսպէս շիտակ,
Այսպէս խրթին ու այսպէս պարզ
Կանգնել է նա երկնքի տակ...

Կանգնել է նա արեւի դէմ,
Որպէս թախիծ ու խղճի սիւն,
Կանգնել է նա դարերի դէմ,
Որպէս խաչուած գեղեցկութիւն...


Վահագն  Դաւթեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου