Σάββατο 2 Απριλίου 2011

ՀԱՅ ՊԱՆԴԽՏԻ ԵՐԳԸ




Երանի ձեզ, զմրուխտ սաարեր,
Որ չէք տեսնի պանդուխտ օրեր,
Ես այն վայրի մասրին էի,,
Որ ժայռերի շուրթին բուսած՝
Ծաղկած քոյրն էր սէգ սարերի,
Սարերի ձեան ջրով հասած.
Հարբած բոյրով վարդիս գարնան՝
Եկան, ելան, ինձ պոկեցին,
Պոկեցին ու պանդուխտ տարան,
Տարան բախչի մէջ տնկեցին.
Բայց չափարի մէջ չորացայ,
Դարձայ մի բուռ դեղնած աշուն,
Լեզուն կտրած մի հաւք դարձայ,
Էլ չտեսայ սարերի ձիւն:
Հէ՜յ, ձիաւոր հովեր, ո՞ւր էք,
Հէ՜յ, թեւաւոր հովեր, ո՞ւր էք,
Իջէք, հովեր մեր սարերի,
Ինձ այս ցաւից պոկէք, տարէք,
Տունկըս դրէք ծոցը ժայռի,
Մեր սարերի ձնով ջրէք,-
Էլի ժայռից ծիլ կը տամ ես,
Վարդ կը բացուի մեռած սրտէս,
Էլի վայրի բոյրը նրա
Սար ու դաշտեր կը խնկարկի,-
Ա՜խ, հայրենի քարի վրայ
Լեզուն կտրած հաւքն էլ կ'երգի...


Յովհաննէս  Շիրազ

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου