Πέμπτη 28 Απριλίου 2011

*****



Հա՜յ իմ մորճ ու զմրուխտ պլպուլ,
Որ կ'երգես ի գարնան այգուն...
(Հայրէններէն)




Պաղ ջուր է բխում Պինկոլայ սարից,
Պինկոլայ սարի մամռապատ քարից:
Երկու թուխ աղջիկ, երկու թուխ փէրի
Սափորներն ուսին եկել են ջրի:
Երկու քաջ կտրիճ ձիերը հեծած,
Պինկոլայ սարից իջնում էին ցած:
-Պինկոլայ սարի քնքուշ փէրիներ,
Ջո՛ւր տուէք՝ անցնե՜ն ծարաւները մեր:
-Մեր ջուրը տաք է, լաւ կ'անէք՝ չառնէք,
Շատերն են մեռել, դուք էլ կը մեռնէք:
-Ախ, տուէք խմենք, թող մեռնենք մենք էլ,
Հաշուենք թէ մի օր աշխարհ չենք եկել...

Պաղ ջուր է բխում Պինկոլայ սարից,
Պինկոլայ սարի մամռապատ քարից:


Սողոմոն Տարօնցի

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου