Κυριακή 3 Απριλίου 2011

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ



Մեր ճամբէն խաւար, մեր ճամբէն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլոյս մթնում
Երկա՜ր դարերով գնում ենք դէպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հնուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծնել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում,:

Բայց քանի անգամ շէկ անապատի
Օրտուները սեւ
Իրարու ետեւ
Եկա՜ն զարկեցին մեր քարւանն ազնիւ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարւանը շփոթ, սոսկահար,
Թալանուած, ջարդուած
Ու հատուած-հատուած
Տանում է իրեն վէրքերն անհամար
Հայոց լեռներում
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում էն կարօտ՝
Հեռու աստղերդին,
Երկնքի ծէրին,
Թէ ե՞րբ կը բացուի պայծառ առաւօտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:


Յովհաննէս  Թումանեան 

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου