Չգիտեմ ինչո՞ւ, դեռ պատանեկիկ,
Համբուրում էի խաչքարերն այնպէս,Երբ մայրիկիս հետ ես՝ ոտաբոպիկ,
Վանքի սարն էի իջնում գառի պէս:
Հիմա էլ նրանց համբուրում եմ դեռ,
Բայց հիմա գիտեմ թէ ինչու համար.
Ես համբուրում եմ, ո՜վ նախահայրեր,
Քարից լոյս կերտող վեր ձեռքը ճարտար:
Որ վայրի ու բիրտ ժայռերի վրայ
Ոգու տարերքն է հրաշագործել,
Եւ համբուրելով սուրբ հետքը նրա՝
Անմահութիւնն եմ համբուրում ես ձեր...
Յովհաննէս Շիրազ
Δεν υπάρχουν σχόλια:
Δημοσίευση σχολίου