Երկնեց երկին եւ երկիր.
Երկնեց եւ ծով ծիրանի,
Եւ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի:
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից.
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել եւ ծով ծիրանի,
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա՛- մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով
Հուր հեր գլխին- հրեղէն պսակ,
Եւ աչերն են զոյգ արեգակ:
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են գալիս, ծեծում են ափունք.
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալեացն հրավառ շրթունք:
Վահագն ծնաւ, լռեցէ՛ք, ալիք.
Դու ծովահալած, դադար ա՛ռ, մրրի՛կ:
Թեւերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժոյգը տակին՝ սլացաւ վերեւ-
Երեսըդ ծածկի՛ր համեստ շղարշով,
Տե՛ս, ո՞վ է գալիս, եւ դո՛ւ, հուր-արեւ.
Գլուխըդ ալեւոր, քաջածի՛ն Մասիս,
Դու էլ խոնարհի՛ր, Վահագն է գալիս:
Երկինք ու երկիր եւ ծիրանի ծով
Աւետում են քեզ, ցաւերի դու ծով՝
Ցնծա՛, բիւր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկութեան արեւ Վահագնիդ տեսար:
Յովհաննէս Յովհաննիսեան
Δεν υπάρχουν σχόλια:
Δημοσίευση σχολίου