Կայ մի երիրր մօտ ու հեռու
Մի հող անհանգիստ Ուր թափուել է անմեղ արիւն,
Ուր ջուրն է լալիս:
Այնտեղ յաճախ է պատահում
Աղետ, երկրաշարժ
Լեռը բաշն է թափահարում
Յուշերից դաժան:
Լաւաներն են ալեկոծում
Ընդերքը նրա,
Անսանձ ուժերը հողն են ցնցում
Ու ժայթքում կրակ:
Ու աւերուած աւանների
Քար ու հողի տակ,
Մարդիկ թաղւում են կենդանի,
Դառնում նահատակ:
Այդ զոհերի արիւնն է զեռ
Եռում, վարարում
Զոհուածների անէծքն է դեռ
Հողը գալարում:
Կայ մի երկիր մօտ ու հեռու,
Մի հող անհանգիստ,
Ուր թափուել է անմեղ արիւն,
Ուր ջուրն է լալիս...
Գուրգէն Մահարի
Δεν υπάρχουν σχόλια:
Δημοσίευση σχολίου