Παρασκευή, 22 Απριλίου 2011

ՄԻ ԼԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆ






Մի լայ, Հայաստան, ծանր է իմ սրտին
Քո կոմիտասեան հառաչը տխուր...
Դեռ բոցկլտում է արեգակը հուր,
Եւ բոցկլտում է ժողովուրդն այս հին:

Գիտեմ, թէ մի օր հազար ու հազար
Զոհերիդ աճիւնն իրար գումարուի,
Գոյանայ պիտի սրբազան մի սար,
Որ Արարատին կը հաւասարուի:

Եթէ քո թափած արցունքը վարար
Գետերի փոխուէր եւ Սեւան հոսէր,
Սեւանը կ'ելնէր ափերից իր քար
Եւ ովկիանոսի ձայնով կը խօսէր:

Թէ միանգամից որբերդ բոլոր
Եւ հառաչանքի ձայները տխուր
Ելնէին դէպի երկնային ոլորտ,
Պատռուէր պիտի աստծու սիրտը խուլ:

Ասա, ուրեմն, այդ ի՞նչ ուժ ունի,
Ինչպէ՞ս դիմանայ իմ սիրտը չնչին
Բիրտ հարուածներին այդ սուր դաշոյնի
Եւ կոմիտասեան երգի հառաչին:


Էդուարդաս  Մեժելայտիս
(Լիտուացի բանաստեղծ)

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου