Δευτέρα, 4 Απριλίου 2011

ԿՈՒ ԳԱՆ ՈՒ Կ'ԵՐԹԱՆ





Ձախորդ օրերը ձմրան նման կու գան ու կ'երրթան,
Վհատելու չէ, վերջ կ'ունենան, կու գան ու կ'երթան.
Դառն ցաւերը մարդու վերայ չեն մնայ երկար,
Որպէս յաճախորդ շարուէ-շարան կու գան ու կ'երթան:

Փորձանք, հալածանք եւ նեղութիւն ազգերի գլխից,
Ինչպէս ճանապարհի քարաւան կու գան ու կ'երթան.
Աշխարհը բուրսատան է յատուկ, մարդիկը ծաղիկ,
Որքա՜ն մանուշակ, վարդ բալասան կու գան ու կ'երթան:

Ոչ ուժեղը թող պարծենայ, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կու գան ու կ'երթան.
Արեւը առանց վախենալու ցայտում է լոյսը,
Ամպերը դէպի աղօթարան կու գան ու կ'երթան:

Երկիրը ուսեալ զաւակին է փայփայում մօր պէս,
Անկիրթ ցեղերը թափառական կու գան ու կ'երթան.
Աշխարհը հիւրանոց է, Ջիւան, մարդիկը հիւր են,
Այսպէս է կանոնը բնական, կու գան ու կ'երթան:


Աշուղ  Ջիւանի

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου